«Շփման գիծ» հաղորդաշարի «Հետադարձ կապ» խորագրի այս թողարկման հյուրն էր «Թուրան» վերլուծական գործակալության խմբագիր Շահին Հաջիեւը՝ միակ ադրբեջանցի լրագրողը, ով վերջին 35 տարիների ընթացքում այցելել է Հայաստան իր եւ իր լրատվամիջոցի նախաձեռնությամբ, այլ ոչ թե որևէ երկկողմ, տարածաշրջանային կամ միջազգային ծրագրի շրջանակում։
Ծրագիրը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակում եւ հեռարձակվում է հայ-ադրբեջանական համատեղ PressClubs TV մեդիա հարթակով։