«Շփման գիծ» հաղորդաշարի «Արդիական թեմա» խորագրի նոր թողարկման հյուրերն են ՝ փորձագետներ Ռուստամ Իսմայիլովը (Ադրբեջան), Սամվել Մելիքսեթյանը (Հայաստան) և Ամիրան Խևցուրիանին (Վրաստան), քննարկում են երեք հարևան երկրների քաղաքացիների միջև տարբեր ոլորտներում շփումների և համագործակցության հնարավորությունները։
Ծրագիրը պատրաստվել է Երևանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակում և հեռարձակվում է հայ-ադրբեջանական համատեղ PressClubs TV մեդիա հարթակով։