Skip to content

Բոլոր հրապարակումները

ԲԱՔՎԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հայաստանի եւ Ադրբեջանի հանրություններն այս ամիսներին գրեթե պարբերական ռեժիմով հետեւում են Բաքվում պահվող հայ բանտարկյալների նկատմամբ իրականացվող դատավարությանը։ Գործընթացը բավական զգայուն է եւ տրամագծորեն հակառակ ընկալումներ է առաջացնում երկու երկրներում։ Հայաստանցի իրավաբաններն ու իրավապաշտպանները պնդում… Read More »ԲԱՔՎԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻ ԿՈՂՄԻՑ ԵՎ ՍՈՒՐ ԲԱՆԱՎԵՃԵՐ՝ ՄՅՈՒՍ

Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները պայմանավորվեցին համագործակցել հակամարտության տարբեր փուլերի ընթացքում անհետ կորածների ճակատագրերին վերաբորող հարցերում։ Սյունիքի մարզի սահմանամերձ գոտում երկու անչափահասներ մոլորվել էին եւ, ըստ լուրերի, հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող… Read More »ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻ ԿՈՂՄԻՑ ԵՎ ՍՈՒՐ ԲԱՆԱՎԵՃԵՐ՝ ՄՅՈՒՍ

ԻՆՉՊԵ՞Ս ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՆՑ ՄՈՌԱՆԱԼՈՒ ԱՆՑՅԱԼԸ

Հայ եւ ադրբեջանցի հասարակությունների միջեւ կոնֆլիկտի հաղթահարման բարդ ճանապարհն անցնում է ոչ միայն պաշտոնական մակարդակում բանակցողների կողմից հրապարակային կամ խորհրդապահական ուղերձների փոխանակման միջոցով, այլեւ հանրության լայն շերտերի ներգրավմամբ։ Մեդիայում փորձագիտական երկխոսությունները, ճանաչողական փոխայցերը, գիտական կամ… Read More »ԻՆՉՊԵ՞Ս ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՆՑ ՄՈՌԱՆԱԼՈՒ ԱՆՑՅԱԼԸ

ԱՆԿԱՐԱ-ԲԱՔՈՒ-ԻՍԼԱՄԱԲԱԴ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ․ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ԿԱ՞

Անցած շաբաթ Լաչինում տեղի ունեցավ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի ղեկավարների հանդիպումը։ Լայնորեն լուսաբանված այդ միջոցառումը առաջին հերթին խորհրդանշական ազդեցություն ունի տարածաշրջանում ընթացող պրոցեսների վրա։ Հայաստանի կառավարության եւ Հայ Առաքելական եկեղեցու միջեւ հարաբերությունների լարվածությունը նոր փուլ… Read More »ԱՆԿԱՐԱ-ԲԱՔՈՒ-ԻՍԼԱՄԱԲԱԴ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ․ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ԿԱ՞

ԵՐԵՎԱՆԻ ՈՒ ԲԱՔՎԻ ՆՈՐ ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ․ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ՝ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Օրերս հայտնի դարձավ, որ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովը 2026-ի գարնանը տեղի կունենա Երեւանում, իսկ 2028-ին ԵՔՀ-ի «մայրաքաղաքը» կլինի Բաքուն։ Ուշագրավ է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը պաշտպանել են մեկը մյուսի թեկնածությունը՝ այս որոշումները կայացնելիս։ Միջազգային… Read More »ԵՐԵՎԱՆԻ ՈՒ ԲԱՔՎԻ ՆՈՐ ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ․ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ՝ ԿՈՎԿԱՍՈՒՄ

ՇԱԲԱԹՎԱ ԴՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐՆ ՈՒ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մայիսի 26-27-ը տեղի ունեցավ «Երեւանյան երկխոսություն» միջազգային երկրորդ համաժողովը։ Ամենամյա դառնալու հավակնություն ունեցող միջոցառմանը մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ ու տարբեր ոլորտների փորձագետներ տասնյակ երկրներից։ Համաժողովին իր ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց հիմնականում հայ-ադրբեջանական… Read More »ՇԱԲԱԹՎԱ ԴՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐՆ ՈՒ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԵՐԵԿՈ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ՝ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

Մայիսի 21-ին Թբիլիսիում բացառիկ իրադարձություն տեղի ունեցավ․ Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների «Շփման գիծ» նախաձեռնության շրջանակներում ցուցադրվեց Սերգեյ Փարաջանովի «Աշիկ Քերիբ» ֆիլմը։ Վրացական կինոստուդիայում Լերմոնտովի մեկնաբանությամբ ադրբեջանական ժողովրդական հեքիաթի մոտիվներով, հայ կինոռեժիսորի ստեղծած ֆիլմը թողարկվել… Read More »ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԵՐԵԿՈ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ՝ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

ԴԵՄ ԱՌ ԴԵՄ՝ ԱՌԱՆՑ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՒ ԱԼԻԵՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԻՐԱՆԱՅՈՒՄ

Մայիսի 16-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Երկրների ղեկավարների՝ նախօրոք չհայտարարված հանդիպումը վերջին վեց ամսվա ընթացքում առաջինն էր։ Թեպետ հանդիպման մանրամասների… Read More »ԴԵՄ ԱՌ ԴԵՄ՝ ԱՌԱՆՑ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՒ ԱԼԻԵՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԻՐԱՆԱՅՈՒՄ

Ի՞ՆՉ ԿՍՏԱՆԱ ՈՒ ԻՆՉ ԿԿՈՐՑՆԻ ՀՎ․ ԿՈՎԿԱՍԸ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Մայիսի 15-ին Ստամբուլում մեկնարկեցին ռուս-ուկրաինական բանակցությունները։ Բանակցությունների այս ռաունդը, սկսած նախապատրաստական փուլից, իր դրամատուրգիայով հոլիվուդյան էքշն էր հիշեցնում․ նախ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակտիվորեն խրախուսում էր կրակի դադարեցման օրակարգով անհապաղ բանակցությունները, հետո, Վլադիմիր Պուտինն անսպասելիորեն,… Read More »Ի՞ՆՉ ԿՍՏԱՆԱ ՈՒ ԻՆՉ ԿԿՈՐՑՆԻ ՀՎ․ ԿՈՎԿԱՍԸ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ՄՈՍԿՎԱՆ ՈՒ ԿԻԵՎԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՍՏԱՄԲՈՒԼ․ Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ

Շաբաթվա գլխավոր իրադարձությունն անկասկած Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններն են, որոնք նախատեսված են մայիսի 15-ին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերով կազմակերպված այս իրադարձությունից առաջ փորձագետները փորձում են կռահել՝ արդյոք դրանք տեղի կունենան ամենաբարձր մակարդակով, թե՞ ավելի… Read More »ՄՈՍԿՎԱՆ ՈՒ ԿԻԵՎԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՍՏԱՄԲՈՒԼ․ Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ

ՄԱՅԻՍԻ 9. ՏՈ՞Ն, ԹԵ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՕՐ

Մայիսի 9-ը շատ երկրներում նշվում է որպես նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակի օր։ Այս տարի՝ Հաղթանակի օրվա 80-ամյակը, տոնակատարություններին զուգահեռ նաեւ բավական աշխույժ քննարկումներ առաջացրեց, հատկապես Արեւելյան Եվրոպայում եւ հետխորհրդային երկրներում։ Պուտինյան Ռուսաստանը Հաղթանակի օրը դարձրել… Read More »ՄԱՅԻՍԻ 9. ՏՈ՞Ն, ԹԵ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՕՐ

ՄՈՍԿՎԱՆ ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ՊԱՀՊԱՆԵԼ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Անցած շաբաթ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այցելեց Բաքու, որտեղ տարածաշրջանային քաղաքականությանը վերաբերող մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց։ Որքանո՞վ է Իրանի նախագահի դիրքորոշումն արտացոլում ԻԻՀ վերնախավի իրական մտադրություններն ու քաղաքականությունը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով… Read More »ՄՈՍԿՎԱՆ ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ՊԱՀՊԱՆԵԼ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ